Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ենթադրվում էր, հանուն մեկ միասնական գաղափարախոսության ու երազանքների հայրենիք կերտելու վեհ նպատակների՝ պետք է պայմանագիր կնքի քաղաքացիներից յուրաքանչյուրի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և բյուրոյի անդամներին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ:
2019-ի հունվարի 24-ին, Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է իր աշխատանքները, որ սկսել էր հունվարի 16-ին։ Ժողովն իր օրակարգը սպառիչ քննարկելուց հետո ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։
Նորակազմ Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը հաստատեցին այն մտավախությունները, որ ձևավորված խորհրդարանում լուրջ ընդդիմության մասին խոսելը թերևս բավականին լավատեսական մոտեցում է։
Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո հայտարարվում է, որ որևէ դետալ չի քննարկվել` «Բա ի՞նչ են քննարկել, եղանակի տեսությո՞ւն»:
Նախկին ու ներկա իշխանությունների հարաբերություններում, բացի քննադատությունից, կա նաև, մի կողմից, նախկին իշխանական կապիտալը պահպանելու, մյուս կողմից, սեփականելու միտում։
Այս խորհրդարանում են հայտնվել իշխանության տարբեր օղակներում աշխատող անձինք։ ԿԳՆ-ից օրենսդիր մարմին է գործուղվել նախկին փոխնախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:
Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է...